Armenia

Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը

Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանի 95-ամյա հոբելյանի առթիվ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում կբացվի նրա անվան աստղը:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ փառատոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ 1-8-ը, սակայն պատվավոր աստղերի բացման արարողությունն իրականացվելու է հուլիսից:

Այս տարի տոնելու են նաև ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի 100, Առնոլդ Աղաբաբովի 90, Հրանտ Մաթևոսյանի 85 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակները:

Աղասի Այվազյանը որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է «Եռանկյունի» կինոնկարը։ Այնուհետև նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» (Մոսկվա, 1975), «Փառահամար» (Երևան, 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986), լիտվերեն՝ «Վիպակների ժողովածու» (Վիլնյուս, 1979), բուլղարերեն՝ «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Վառնա, 1981) գրքերը։

Football news:

Lovren will make his debut for Zenit in the match against Loko, Lunev will not play due to injury
Real buy players if we sell Bale (ESPN)
Novikov on the composition of Dynamo: the Management is ready to go to strengthen
Pedro will miss a month after shoulder surgery
Agent gencha: He passed the medical examination. I think he will sign a contract with CSKA on Tuesday
Lewandowski on Chelsea: They are playing very well, but we are Bayern
Juventus wanted to sign defender Akieme, but Barcelona refused