Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շարունակվում է «ԱրմՌոբոտիքս» մրցույթի հայտերի ընդունումը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը այս տարի ևս՝ 14-րդ անգամ կազմակերպում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության առաջնությունը։ Այս տարի այն առանձնանում է նրանով, որ առաջին անգամ մրցութային փուլին կկարողանան մասնակցել նաև մասնագիտացված ու սիրողական խմբեր։

Մրցույթի նպատակն է խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինությունը, ծրագրավորումը, էլեկտրոնիկան և դիզայնը, մեծացնել ճարտարագիտական մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ռոբոտաշինության ոլորտը, ինչպես նաև զարգացնել նորարարական մտածելակերպը։ Այն նաև ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու հարթակ է։

Մրցույթի բովանդակությունը վերաբերվում է ագրոտեխնոլոգիական լուծումներով խելացի ագարակին։ Մրցութային դաշտը փոքր ագրոտեխնոլոգիական ագարակ է, որտեղ առկա են պայմանական այգիներ, բույսեր, ֆերմաներ, կենդանիներ և հողատարածքներ։ Թիմերի ստեղծած ռոբոտները պետք է լուծեն ագարակի ագրոխնդիրները՝ օգտագործելով նախապես ծրագրավորած ավտոմատ լուծումներ և տեսախցիկով պատկերների ճանաչում։ Ամբողջական կանոնակարգին ծանոթանալու համար կարող եք անցնել այստեղ։

«ԱրմՌոբոտիքս» մրցույթն իրականացվելու է նախնական և եզրափակիչ փուլերով։ Թիմերը բաժանվելու են երեք խմբերի՝ կրտսեր դպրոցական (10-13տ․), ավագ դպրոցական (14-17տ․), սկսնակ և մասնագիտացած ընկերություններ։

Հայտերը բաց են մինչև հոկտեմբերի 10-ը։ Գրանցման համար պետք է լրացնել հետևյալ հայտադիմումը։