Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շարունակվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակության այցը Իրաք

Շարունակվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակության այցը Իրաքի Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Մերգասուր շրջան՝ դիտարկել իրականացվող հումանիտար ականազերծման դաշտային աշխատանքները։ Պատվիրակությունն այցելել է նաև Սուլեյմանյա շրջանում Հակաականային գործունեության կենտրոնի մասնաճյուղ՝ ծանոթացել տեղի կարողություններին, ականատես եղել ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպած դաշտային ականազերծման գործողություններին։ Այցի ավարտին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հալաբջա նահանգի նահանգապետի հետ։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը՝ ի դեմս գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի, այցի կազմակերպման և մշտական աջակցության համար։