Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շատ դեպքերում շինարարական ընկերությունները իրենց պարտավորությունները չեն կատարում. Գնել Սանոսյան

«Այս նախագծով առաջարկում ենք 50 մլն դրամ տրամադրել 20 բնակավայրերի 21 ծրագրի համաֆինանսավորման համար»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Հայտնելով, որ նախագիծն ընդգրկում է ՀՀ 7 մարզ՝ նախարարը թվարկեց դրանք: Նախագծով Արագածոտնի մարզպետարանին կհատկացվի 28 մլն դրամ, Արարատի մարզպետարանին՝ 91 մլն դրամ, Արմավիրի մարզպետարանին՝ 5 մլն դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 168 մլն դրամ, Լոռու մարզպետարանին՝ 107 մլն դրամ, Կոտայքի մարզպետարանին 74 մլն դրամ, Շիրակի մարզպետարանին՝ 32 մլն դրամ:

«Այս փաթեթում կան ծրագրեր, որոնք 2022 թվականին էինք հաստատել և աշխատանքներն ավարտվել են ու ֆինանսավորման կարիք կա»,-ասաց Գնել Սանոսյանը և տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա համար սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսված է 18 մլրդ դրամ, իսկ  այս պահի դրությամբ պետությունը համաֆինասավորել է 9 մլրդ դրամի 324 ծրագիր:

Նա հայտնեց, որ դժվար է կանխատեսել, թե ծրագրերի ո՞ր տոկոսը կիսատ կմնա շինարարների մեղքով:

«Որովհետև շատ դեպքերում շինարարական ընկերություններն իրենց պարտավորությունները չէին կատարում, որը նախարարությունը կամ համայնքը չեն կարողանում կանխատեսել, բայց հաշվի առնելով, որ գնալով ծրագրերի ծավալը մեծանում է, և սուբվենցիայի համար գումարի ծավալն ավելացրել ենք՝ 2023 թվականի համար արդեն 22 մլրդ դրամ է հատկացվել»,-ասաց նախարարը: