Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շինթույլտվության տուրքը կավելանա 2-10 անգամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Անավարտ շինություններն ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացման նպատակով  ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին:

«Առաջին կարգավորումը վերաբերում է նրան, որ երբ առաջին շինթույլտվության ժամկետն ավարտվում է, պետք է այդ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շենքի համար: Երկրորդը՝ գտնում ենք, որ այսօր անավարտ շինություններն ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկը տեղական տուրքի դրույքաչափերի ցածր լինելն է»,-  ասաց  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Երևանի ցանկացած գոտում 5000 քառակուսի մետր շինարարության համար տեղական տուրքի դրույքաչափը կազմում է 500 հազար դրամ։ Այժմ առաջարկվում է բարձրացնել տուրքի դրույքաչափերը՝ 2-ից մինչեւ 10 անգամ։

«Այսինքն՝ Երեւանի 1-4 գոտիներում թույլտվություն ստանալու համար այլևս 1 քառակուսի մետրի հաշվով առաջին անգամ շինարարական թույլտվություն ստանալու համար 5000 քառակուսի մետր շինարարության համար տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 1 մլն դրամ»,-ասաց նախարարը։

Նախատեսվում է նաեւ, որ սահմանված ժամկետում շինարարությունն ավարտին չհասցնելու դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ անգամ դիմեն շինարարական թույլտվության ժամկետը երկարացնելու համար, պետք է վճարեն ավելի բարձր դրույքաչափերով տեղական տուրք, քան առաջին անգամ շինթույլտվություն ստանալիս, սա եւս կապել են գոտիականության հանգամանքի հետ։

«Երեւանում այս փոփոխությունը վերաբերելու է բոլոր տիպի շենքերին և շինությունների կարգավորումներին, ներառյալ՝ բնակելի շենքեր,  հասարակական և արտադրական շինություններ, բնակելի անհատական տներ, Երևանից դուրս՝ բացառապես՝ բնակելի շենքերին, հասարակական և արտադրական շինություններին, այսինքն՝ բնակելի տներին այս կարգավորումների ուժով բարձրացրած դրույքաչափերի տակ չեն ընկնի¸ և 3-րդը՝ սահմանամերձ համայնքներում որևէ փոփոխություն չի լինի»:,-ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:

Նշենք նաև, որ փոփոխություններ և լրացումներ են կատարվում «Հարկային օրենսգրքում», «Տեղական տուրքի և վճարների մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքի մոտարկման կադաստրային գնահատման կարգ սահմանելու մասին» օրենքներում։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ