Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շիրակցի գերիների հարազատները Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները հերթական բողոքի ակցիան են այս պահին իրականացնում կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ, նստացույց են անում՝ իրենց որդիներին վերադարձնելու պահանջով։

Հիշեցնենք, որ գերիների հարազատները անցնող մեկուկես տարում պարբերաբար նստացույց են արել Կառավարության շենք դիմաց, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ  պահանջել, որ իրենց որդիների վերադարձի գործընթացը արագացվի։ Գերիների հարազատները ակցիաներ են արել նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մոտ։

44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղլար եւ Խծաբերդ համայնքների ուղղությամբ եւ գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։

Մեկուկես տարվա ընթացքում 62 գերուց միայն 32-ն է վերադարձվել Հայաստան։