Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շփման գծում էական միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։  Չնայած հարաբերական կայունությանը՝  լարվածությունը պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։                          

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։