Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սիրիական բանակն ուժեր է ուղարկել Հալեպի հյուսիս՝ թուրքական զորքերը հետ մղելու համար

Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը կիրակի օրը ռազմական ուժեր և զրահատեխնիկա է տեղափոխել Այն ալ Արաբ քաղաք, որը գտնվում է Հալեպի նահանգային կենտրոնից 150 կմ հյուսիս-արևելք։ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ այս մասին Al Watan թերթին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը։

Նրա խոսքով՝ առնվազն 20 տանկ և զրահափոխադրիչներ են ժամանել այն տարածք, որտեղ տեղակայված են կառավարական ուժեր, մատակարարվել են հրետանիներ և ծանր գնդացիրներ։

Ուժեղացում և զրահատեխնիկա տեղակայելու որոշումն ընդունվել է թուրքական զորքերի և սիրիական զինված ընդդիմության ուժեղ գնդակոծությունից հետո, որոնք ավելի քան 40 հրետանային հարված են հասցրել Այն ալ Արաբ և Թել Ռիֆաաթ ծայրամասերին։ Ավելի վաղ թուրքական անօդաչու թռչող սարքերը գրոհել էին Մենեգի ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայված են սիրիացի զինվորականների և քուրդ զինյալների պաշտպանության առաջնագիծը։

Նոյեմբերի 22-ին Ռաքքա նահանգում բանակային խմբավորումն ուժեղացվել է։ Զրահամեքենաներով և ծանր հրազեններով շարասյունը շարժվել է դեպի Այն Իսա քաղաք, որը գտնվում է ռազմավարական մայրուղու վրա, որը կապում է Սիրիայի արևելյան և արևմտյան շրջանները: Ավելի վաղ Հասաքե նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Թել Թամեր շրջան է ուղարկվել նոր ուժեր՝ թուրքական հնարավոր ներխուժումը հետ մղելու համար։