Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սուրմալուի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սուրմալու առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են պայմանավորված այն տեղանքով, որտեղ եղել է պայթյունը։ Այդ հատվածում փլուզման վտանգը մեծ է, եւ որպեսզի չվտանգենք փրկարարների կյանքը, շտաբը որոշել է  գիշերային ժամերին աշխատանքը դադարեցնել, լույսը բացվելուն պես աշխատանքները կշարունակվեն»,-ասաց Կոստանյանը։

Նա ասաց, որ  այս պահին ամբողջ տարածքը մաքրված է, առավոտյան աշխատանքները վերսկսելուն պես ուժերը հիմնականում կենտրոնացված են լինելու  պայթյունի հատվածում։

Կոստանյանը նաեւ փոխանցեց, որ զոհված քաղաքացիներից մեկի ինքնությունը հինգ օրվա ընթացքում կպարզվի, քանի որ նմուշառում է կատարվել,  դատաբժշկական փորձաքննության փուլում է։ Քաղաքացու ինքնությունը պարզելուց հետո, ըստ էության, անհետ կորած կհամարվի մեկ քաղաքացի։

«Երբ կգտնենք անհետ կորած քաղաքացուն, այդքանով մեր աշխատանքը կավարտվի։ Դրանից հետո հատուկ մասնագիտացված կազմակերպության կողմից շենքի ապամոնտաժման հարցը կլուծվի»,-ասաց Կոստանյանը։

Հիշեցնենք, Սուրմալուի տարածքում տեղի ունեցած հրդեհի եւ ապա պայթյունի հետեւանքով 16 քաղաքացի է զոհվել, եւ ինչպես ասաց Կոստանյանը, փրկարարները 26 քաղաքացու են դուրս բերել փլատակների տակից, նրանցից 16-ը՝ զոհված։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ