Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանական զինծառայողները WhatsApp-ով ուղարկել են կնոջը, հրապարակել «Story»-ում. «Թաթոյան» հիմնադրամը նոր փաստ է ներկայացրել վերջին պատերազմից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները, բացի ֆիզիկական տառապանքներից, նաև հոգեկան տառապանքներ են պատճառել ՀՀ սպանված զինծառայողների ընտանիքներին:

Իրավունքի ու արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը ձեռք է բերել ապացույցներ, որ ադրբեջանական զինծառայողները սպանել են ՀՀ զինծառայողի, տեսանկարել ու լուսանկարել են նրան սպանված վիճակում, ապա WhatsApp-ի միջոցով ուղարկել են նրա կնոջը, հետո տեսանյութը և լուսանկարը հրապարակել են նաև WhatsApp-ի «story» բաժնում: Նրանց ուղարկած տեսանյութում նաև ՀՀ այլ զինծառայողներ են, ովքեր զոհվել են խմբով:

Նշված օբյեկտիվ ապացույցները Հիմնադրամի կողմից կստանան անհրաժեշտ իրավական ամրագրում:

Այս հանցավոր արարքը հաստատում է, որ ադրբեջանական զինված ծառայողների նպատակը նաև հոգեկան տառապանք պատճառելն է զոհվածների ընտանիքներին ու հայ հասարակությանը, էմոցիաների հետ խաղալը:

Այս նույն դեպքերն արձանագրվել են նաև 2016թ. Ապրիլյան, 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ: Այսինքն՝ ձեռագիրը չի փոխվում, այս հանցանքները դարձել են խրոնիկ, քանի որ դաժանությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից, իսկ այն կատարողները մնում են անպատիժ:

Ապացույցները պատշաճ կամրագրվեն, կուղարկվեն նաև կուղարկվեն միջազգային գործընկերներին. այս հանցանքների համար մեղավորները պետք է պատժվեն:

«Թաթոյան» հիմնադրամ