Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ստեփան Դանիելյան. Խաղադրույքն Ուկրաինայի, կամ Ռուսաստանի, որպես պետություն լինելն է

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով Ուկրաիանայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, գրում է.

Ըստ Ռուսաստանի սահմանադրության, Ռուսաստանը, ճանաչելով 4 մարզերը որպես իր տարածք, ըստ սահմանադրության պահանջի, պարտավոր է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային, որն «ագրեսիա» է իրականացնում իր նկատմամբ։

Իսկ դա ինչ է փոխում։ Դա փոխում է թիրախներն ու օգտագործվող զենքի տեսականին։ Հակառակ դեպքում կարող ենք համարել, որ Ռուսաստան, որպես պետություն, այլև գոյություն չունի։ Խաղադրույքն Ուկրաինայի, կամ Ռուսաստանի, որպես պետություն լինելն է։

Մոտ օրերս, երկու տարբերակի դեպքում էլ, սպասվում են իրադարձություններ, որոնք կարդինալ կերպով կփոխեն աշխարհը ու պարզ չէ, թե որտեղ ենք հայտնվելու։ Փոխվելու է ամեն ինչ»։