Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Թարգմանված փաստաթուղթը խոտան է, սխալները չեն շտկվել, և նման թարգմանությամբ ապացույցի հետազոտումն անթույլատրելի է»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայտարարվեց տեխնիկական ընդմիջում՝ թարգմանչի պարզաբանումներին ծանոթանալու համար

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Սիլվայի գործով» լսումներն ընդմիջվեցին նիստն սկսելուց անմիջապես հետո։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ անգլերենի թարգմանիչը վատառողջ լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։ Հաշվի առնելով, որ թարգմանված նյութերում եզրույթների հետ կապված դատարանը պարզաբանումների անհրաժեշտություն է տեսել, թարգմանիչը դատարան է ուղարկել թարգմանված եզրույթների իմաստաբանական յուրահատկությունների վերաբերյալ պարզաբանումներ։

Փաստաթղթերի հետ ծանոթանալու համար դատարանը կողմերին 15-20 րոպե ժամանակ տվեց։

Թարգմանչի պարզաբանումն ավելի խճճեց դատավարության կողմերին նիստը հետաձգվեց

Կարճատև ընդմիջումից հետո «Սիլվայի գործով» դատավարության կողմերը իրենց դիրքորոշումն արտահայտեցին անգլերենի թարգմանչի պարզաբանումների հետ կապված։ Պարզվեց, որ թարգմանիչն էլ ավելի է խճճել եզրույթների թարգմանությունը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ եզրույթները ճիշտ չեն թարգմանվել։ «Կարծում եմ, թարգմանչի ներկայությունը պետք է», – ասաց Ալումյանը։

Ըստ դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ թարգմանված փաստաթուղթը խոտան է, սխալները չեն շտկվել, և նման թարգմանությամբ ապացույցի հետազոտումն անթույլատրելի է։ «Ապացույցը պետք է հետազոտվի սկզբից՝ պատշաճ թարգմանված»։

Կողմերը պնդեցին, որ թարգմանիչը ֆիզիկապես պետք է ներկա գտնվի նիստին։

Այնուհետև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ փետրվարի 7-ին Գևորգյանը պետք է առցանց մասնակցի ԵԽԽՎ կոմիտեներից մեկի աշխատանքային խմբի նիստին՝ խնդրելով այդ օրը լսումներ չնշանակել։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 14-ին։