Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թբիլիսիի 15 փողոց անվանակոչվել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմում զոհվածների անունով

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի Անվանումների և խորհրդանիշների հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել Թբիլիսիի 15 փողոց անվանակոչել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմում զոհված Վրաստանի ազգային հերոսների և մարտիկների անուններով։

«Սա մեր ոչ վաղ անցյալի շատ ողբերգական օր է, բայց, մյուս կողմից, մեր հերոսների սխրանքներով բոլորս կարող ենք հպարտանալ: Ուստի, յուրաքանչյուր վրացու պարտքն է նրանց անունները հավերժացնելու համար անել ամեն ինչ։

Թբիլիսիի քաղաքային խորհուրդը վաղը կայանալիք քաղաքային խորհրդի նիստում Թբիլիսիի մի շարք փողոցներ կանվանակոչի մեր հերոսների անուններով: Այս գործընթացը կլինի շարունակական»,- «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ ասել է քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տկղեմալաձեն։