Armenia

Թորոսյան․ Ասիմպտոմ վարակակիրները տուն կուղարկվեն, նոր ախտորոշվածները հյուրանոցնում չեն մեկուսացվի

Թորոսյան․ Ասիմպտոմ վարակակիրները տուն կուղարկվեն, նոր ախտորոշվածները հյուրանոցնում չեն մեկուսացվի

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում:

Նա դիմել է առողջության առաջնային պահպանման համակարգի բուժաշխատողներին՝ նշելով, որ ախտանշաններ չունեցող կորոնավիրուսով հիվանդների տնային հսկողությունը ընկնելու է նրանց ուսերին։

«Քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների հարգելի բուժաշխատողներ, նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունն է»,- ասվում է գրառման մեջ:

Այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից:

Ռազմավարության այս փոփոխությունը սահուն իրականացնելու համար ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտն իրականացնելու է կովիդ-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ։

«Խնդրում և կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել դրանց: ԱԱՊ օղակի և հիվանդանոցային համակարգի կապն օպերատիվ կերպով պահելու համար ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե' մեթոդական հարցերի, թե' կոնկրետ պացիենտների վերաբերյալ: Զանգերի կենտրոնի վերաբերյալ մանրամասները ձեզ կփոխանցվի աշխատանքային կարգով:

Ձեր նվիրումի և պատասխանատվության վրա է հենվելու նաև այս համաշխարհային մարտահրավերի դեմ պայքարի արդյունավետությունը: Մենք բոլորս միասին պետք է հաղթահարենք այն»,- ասվում է գրառման մեջ:

Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5041-ի: ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը։

Football news:

Pique on La Liga: Barca do not like to fall behind, but we have made every effort to change the situation
Pep Pro 0:1 with Southampton: city liked the Game, but it's not enough to win
Mandzukic is Interesting to Fenerbahce and Galatasaray. It is also claimed by Loco and Milan
Messi wants to finish his career at Barca. Bartomeu believes that Leo will not leave in a year
Gasperini about Atalanta: we Want to reach the Champions League and break the club's record for points in Serie A
Hames can leave Real Madrid for the Premier League for 25 million euros. A year ago, Atletico and Napoli offered 45-50 million euros for him. Real Madrid Midfielder Hames Rodriguez is likely to change clubs at the end of the season
Gattuso on Napoli: We must develop a winning mentality