Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն է անցկացվում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ermenihaber. Թուրքական և ադրբեջանական զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնում Ադրբեջանում։ Երկու երկրների ուժային գերատեսչությունների տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի և Ադրբեջանի բանակային ստորաբաժանումները ռազմական համագործակցության պայմանագրի շրջանակներում են համատեղ զորավարժանք սկսել Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի նահանգներում։

Զորավարժությունում մարտական տարբեր առաջադրանքներ են կատարում ցամաքային և օդային ուժերը, հատուկ նշանակության զորքերը, ինժեներական և հրթիռահրետանային ստորաբաժանումները։

Կիրառվում են պատերազմի ժամանակակից մեթոդներ։ Նպատակ է դրվել ապահովել զորքերի համակարգումը պատերազմի ժամանակ, բարելավել ռեսուրսների կառավարումը և կատարել փորձի փոխանակում՝՝ բարձրացնելով զինանձնակազմի պրոֆեսիոնալիզմը։