Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքական ընկերությունները ռուսական բանակին անհրաժեշտ ապրանքներ են մատակարարում

Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին և խախտելով ԱՄՆ արտահանման վերահսկողությունը՝ թուրքական ընկերությունները Ռուսաստան են արտահանել ամերիկյան արտադրության էլեկտրոնիկա, պահեստամասեր և այլ ապրանքներ։ Դրանցից մի քանիսն անհրաժեշտ են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին աջակցելու համար։

Թուրքական ընկերությունները անցյալ տարի արտահանել են տասնյակ միլիոն դոլարի մեքենաներ, էլեկտրոնիկա, պահեստամասեր և այլ ապրանքներ, որոնք Ռուսաստանին անհրաժեշտ են իր բանակի համար, ինչը ցույց է տալիս, թե ինչպես է Մոսկվան կարող պահպանել իր պատերազմական ջանքերը՝ չնայած միջազգային պատժամիջոցներին, գրում է The Wall Street-ը։

Ռուսաստանի Դաշնություն ապրանքների մատակարարմամբ զբաղվել է առնվազն 13 թուրքական ընկերություն։ Արտահանել են 18,5 մլն դոլարի ապրանք։ Դրանք մատակարարվել են 10 ռուսական ընկերությունների, որոնց նախկինում ԱՄՆ-ը պատժել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեջ ունեցած դերակատարության համար:

Հայտնի է, որ Թուրքիայից ապրանքներ է ստացել նաև ռուսական Tactical Missiles կորպորացիայի դուստր ձեռնարկությունը, որը ռուսական նավատորմի համար սպառազինություն է արտադրում։ Բացի այդ, ապրանքը մատակարարվել է «Պրոմտեխնոլոգիա» ընկերությանը, որի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ զինված ուժերի համար հրազեն արտադրելու համար։

WSJ-ը հայտնում է, որ ԱՄՆ գանձապետարանի պաշտոնյաները մեկնել են Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Օման՝ այդ երկրներում փակելու ռուսական պաշտպանական գնումների ցանցերը։ Մասնավորապես, անցյալ տարվա վերջին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները զգուշացրել էին Թուրքիային, որ նրա քաղաքացիները կարող են տուգանվել կամ բանտարկվել ամերիկյան արտադրության ինքնաթիռները սպասարկելու համար, որոնք թռչում են դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։

Այս նախազգուշացումները ցույց կտան, թե արդյոք ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կարող են հաջողության հասնել Ռուսաստանին երկարաժամկետ մեկուսացնելու հարցում, թե Կրեմլը կարող է թուլացնել պատժամիջոցների ազդեցությունը՝ առևտուր անելով այնպիսի տնտեսությունների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը, Հնդկաստանը, արաբական երկրները։