Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիան հարձակողական անօդաչու սարքեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին  հայտարարել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսում անօդաչու սարքերի տեղակայման մասին, հայտնում է Անատոլիական գործակալությունը:

«Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում, այդ թվում՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ես չեմ բացառում զենքի նոր մատակարարումները կղզի: Դա մեր իրավունքն է: Մենք պետք է ամբողջությամբ ապահովենք Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը բոլոր կողմերից»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի տեղակայումը Թուրքիայի առաջին քայլն էր՝ ի պատասխան Կիպրոսի Հանրապետության դեմ զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու ԱՄՆ որոշման։

Էրդողանը թույլ է տվել Հյուսիսային Կիպրոսում նոր ռազմաբազա ստեղծել։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ունակ են արագ հասնել Կիպրոս։