Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիայից հայտնում են, որ ԱՄՆ-ն իրենց ստիպում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել

ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է թուրք տնտեսագետ Բարտու Սորալը։

«ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը կմեկնի Թուրքիա և Մերձավոր Արևելք, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ բանակցելու  իր դեմ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի հնարավորությունների վերաբերյալ»,-հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցչին։

«Մեր տնտեսությունը հիմնված է ոչ թե պլանային արտադրության, այլ չպլանավորված առևտրի վրա, այսինքն՝ կա տնտեսության ըմբռնում, որը հիմնված է ոչ թե արտադրության վրա, այլ առևտրի վրա, պլան չկա, բայց ամերիկյան կողմը ճնշում է մեզ, պահանջում էմբարգո Ռուսաստանի դեմ, բայց՝ ոչ լուրջ պատժամիջոցներ... Նախագահը (Թայիփ Էրդողանը) վարում է իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, նա ջերմ հարաբերություններ է զարգացնում Ռուսաստանի հետ, սակայն աշխատակիցները, որոնց հետ նա աշխատում է, նույն կերպ չեն վերաբերվում Թուրքիայի աճող համագործակցությանը  և ջերմ հարաբերություններին Շանհայի և BRICS երկրների հետ։ Նրանք նաև հասկանում են, որ իրենց դիրքերի պահպանումը կախված է ընտրություններում Էրդողանի հաղթանակից, և այս տնտեսական պայմաններում ընտրություններում հաղթանակը կախված է Ռուսաստանի դեմ որևէ պատժամիջոցների բացակայությունից»,- տնտեսագետի խոսքերը մեջբերել է Aydınlık թերթը։

Սորալը նշել է, որ եթե թուրք բնակչության շրջանում հասարակական կարծիքի լուրջ ուսումնասիրություն իրականացվի, ապա պարզ կդառնա, որ «հակաամերիկյան և հակաարևմտյան տրամադրություններն իրենց գագաթնակետին են հասել»։