Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիայում երկու տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել, կա մեկ զոհ

Շաբաթ օրը Թուրքիայի կենտրոնական Նիգդե նահանգում զբոսաշրջային ավտոբուսների մասնակցությամբ երկու վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 12 օտարերկրացի է տուժել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է է DHA-ն։

Տուրիստներով միկրոավտոբուսը տեղական ժամանակով ժամը 10.30-ի սահմաններում Գեստերլի գյուղի մոտակայքում գտնվող մայրուղու վրա անհայտ պատճառով բախվել է սյանը։ «Վթարի հետևանքով տուժել են վարորդը, զբոսավարը և Բրազիլիայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Բոլիվիայի, Ուրուգվայի, Արգենտինայի12 զբոսաշրջիկ»,-հայտնել են գործակալությունը։

Վթարի է ենթարկվել նաև տուժածներին օգնության մեկնող շտապօգնության մեքենան և շրջվել մերկասառույցի պատճառով, տուժել է վեց բժիշկ։

Մոտավորապես նույն ժամին Աքթաշ գյուղի մոտակայքում ավտոճանապարհին շրջվել է զբոսաշրջային մեկ այլ միկրոավտոբուս, ինչի հետևանքով 59-ամյա մի ուղևոր մահացել է, ևս 27-ը վիրավորվել։ Վարորդին ոստիկանները բերման են ենթարկել՝ մինչև ողբերգության հանգամանքներ պարզելը։