Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ (Տեսանյութեր)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ, հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ BBC-ն հայտնել էր Թուրքիայում ավելի քան 76 և Սիրիայում՝ ավելի քան 50 զոհերի մասին: Հայկական «Գանձասարի» տեղեկություններով՝ Սիրիայում զոհերի մեջ կան հայեր:

ԱՄՆ աշխարհագրական ծառայության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է Թուրքիայի Ղազիանյթափ քաղաքի մոտակայքում տեղի ժամանակով առավոտյան ժամը 4:17-ին: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.8 բալ, խորությունը՝ 17.9 կմ:

Թուրքիայի բերքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ երկրաշարժից տուժել է 10 շրջան` Ղազիայնթափ, Քահրամանմարաս, Հաթայ, Օսմանիյե, Մալաթիա, Շանլըուրֆա, Ադանա, Դիյարբեքիր, Քըլըս, Ադիյաման:

Ցնցումները զգացվել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում և այլ քաղաքներում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում` Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում:

Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ Հալեպում բազմաթիվ շենքեր են փլուզվել, ավերածություններ կան նաև Համայում:

Ականատեսների խոսքով՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, ինչպես նաև Լիբանանի Բեյրութ և Տրիպոլի քաղաքներում մարդիկ դուրս են եկել փողոց և մեքենաներով հեռու գնացել շենքերի հարակից տարածքներից:

Սիրիայում առողջապահական կառույցների մի պաշտոնյա ասել է, որ զոհերի թիվը գերազանցում է 230-ը, ավելի քան 600 վիրավոր կա՝ հիմնականում Համայում, Հալեպում և Լաթաքիայում:

Twitter-ում օգտատերերը կադրեր են հրապարակել երկրաշարժի հետևանքներից:

🚨🇹🇷 #earthquake in #Turkey hundreds of people removing rubble in search of survivors.#Turkiye #nurdagi #Anayazi #Gaziantep #Syria pic.twitter.com/rJTVTiKTSJ

— uzii (@uziihashmi_) February 6, 2023

JUST IN – Aerial view shows massive destruction in Kahramanmaras after strong Turkey earthquake

pic.twitter.com/EW6ENzbOQM

— Insider Paper (@TheInsiderPaper) February 6, 2023

Tragic! The moment two buildings in Aleppo collapsed following the 7,4 magnitude earthquake that struck Syria and Turkey, hundreds are reported killed in both countries and many others are still under rubble. The earthquake was felt in Lebanon, Iraq, Armenia, and Cyprus. pic.twitter.com/1vnWFE3zuh

— Ali Hashem علي هاشم (@alihashem_tv) February 6, 2023

Response to those trapped under the rubble in #Azaz area, northern countryside of #Aleppo, after the earthquake that struck #Syria at dawn today, Monday, February 6, leaving dozens dead and hundreds injured and stranded so far. pic.twitter.com/F5Ee6zW4eY

— The White Helmets (@SyriaCivilDef) February 6, 2023

Աղբյուրը՝ BBC, Reuters, CNN

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ