Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տանկերների սեփականատերերը զանգվածաբար հրաժարվում են ռուսական նավթ տեղափոխելուց

Դեկտեմբերի 5-ին նախատեսված ռուսական նավթի էմբարգոյի ֆոնին ռուսական նավթի առաքման արժեքը կտրուկ աճում է։ Ըստ Bloomberg-ի՝ տանկերների սեփականատերերը զանգվածաբար հրաժարվում են ռուսական նավթ տեղափոխելուց՝ առանց բոլոր ռիսկերի էական փոխհատուցման։

Բալթիկ ծովի և Հնդկաստանի միջև բեռնափոխադրումների գները դեկտեմբերի 5-ից հետո, երբ ուժի մեջ կմտնեն ԵՄ նոր սահմանափակումները, աճել են մինչև 15 միլիոն դոլար կամ բարելի դիմաց 20 դոլար: Նախկինում այս երթուղու փոխադրումն արժեր 9-11 մլն դոլարի սահմաններում։

Քանի որ բեռնափոխադրումների բարձր ծախսերը խաթարում են նավթի վաճառքը, Ռուսաստանը կարող է նավթ մատակարարել ստվերային նավատորմով՝ անհայտ սեփականատերերին պատկանող տանկերներ, որոնք պատրաստ են շարունակել փոխադրումները՝ չնայած պատժամիջոցների սպառնալիքին, ասվում է հոդվածում։ Սրանք հիմնականում հին տանկերներ են, որոնցից շատերը պատժամիջոցների տակ գտնվող երկրների հետ աշխատելու փորձ ունեն: