Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տանտիրուհին հայտնել էր՝ ծեծի էին ենթարկել տան անդամներին, դանակով խփել տանտիրոջ ձեռքին. աշտարակցի 4 երիտասարդները ձերբակալվել են

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Դեկտեմբերի 5-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարձակվել են հորաքրոջ տան վրա: Քիչ անց երկրորդ ահազանգն է ստացվել. օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնում էր, որ մեքենաներով շրջափակել են իրենց տունը:

Ջրվեժ գյուղի նշված հասցե է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը: Տանտիրուհին հայտնել է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 01.00-ից ժամը 01.30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Գուրգեն ընկերների հետ հարձակվել են իրենց տան վրա, ծեծի են ենթարկել տան անդամներին, իսկ նրանցից մեկը դանակով խփել է տանտիրոջ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Գուրգենի և ընկերների ինքնությունը: Աշտարակ քաղաքի 36-ամյա, 24-ամյա, 29-ամյա և 28-ամյա չորս բնակիչները հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին:

Կազմված փաստաթղթերը և բերման ենթարկվածները ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն