Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Տապանաքարից է խոսում անձը, ում թիվ մեկ պատասխանատու լինելու ժամանակ հազարավոր, հասկանում եք հազարավոր հերոս տղերք են մարտիրոսվել»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադանալով Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 30-ի հարցազրույցին, գրում է. 

«Մադրիդյան սկզբունքները քննադատում է այն անձը, ով ստորագրել է մեր այս դժբախտության շղթայի հիմքը` 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Մադրիդյան սկզբունքները, այդ թվում միջազգային իրավական իմաստով առաջարկում եմ համեմատել այս իշխանությունների յուրաքանչյուր գործողության ու փաստաթղթի հետ որի հետ առերեսվում ենք չորս տարուց ավելի :

Տապանաքարից է խոսում անձը ում թիվ մեկ պատասխանատու լինելու ժամանակ հազարավոր, հասկանում եք հազարավոր ՀԵՐՈՍ տղերք են մարտիրոսվել:

Արցախի հարցի բանակցային գործընթացից դժգոհում է այն անձը, ով բանակցությունները հասկանում էր հետևյալ կերպ. «Արցախը Հայաստան է և վերջ, Սկսում եմ իմ սեփական կետից, Ինչ ուզում բանակցում եմ..»:

Նման բովանդակություն, սուտ ու կեղծիք ու նույնիսկ այս օրհասական պայմաններում պառակտում քարոզող անձի շուրջ` համախմբում հնարավոր չէ, կարծում եմ այսօր դա դարձավ ակնհայտ նաև այն անձանց համար որոնք դա տեսականորեն փորձում էին պատկերացնել»։