Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տաթև-«Սատանի կամուրջ» ճանապարհին արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա

Տաթև-«Սատանի կամուրջ» ճանապարհին արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա

Դեկտեմբերի 7-ին, ժամը 11։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա մոտ 100 արգելափակված ավտոմեքենա։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: