Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տավուշի մարզի Բերդ համայնքում հաղթել է «Զորավոր համայնք» դաշինքը

Տավուշի մարզի Բերդ համայնքում սեպտեմբերի 25-ին կայացան ավագանու անդամի համամասնական ընտրակարգով ընտրություններ։

Ընտրապայքարում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զորավոր համայնք» և «Արժանապատիվ սերունդ» դաշինքները։ Aravot.am-ի տեղեկություններով, ըստ նախնական  հաշվարկների, հաղթանակ է տարել Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 51,6 % քվե։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 38,5, իսկ «Արժանապատիվ սերունդ» դաշինքը՝ 9,9 %։ Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ 20։00-ի դրությամբ 22485 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 11093 ընտրող, որը կազմում է ընտրողների թվի 49,34 տոկոսը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Զորավոր համայնք» դաշինքի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: