Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6 անձ տուգանվել է վարելիս ծխելու համար. ուժեղացված ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 21-ից 28-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2724 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 26 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 28, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 անձ։ 16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 94-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 6 անձ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։