Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1919-20թթ. քարտեզներից մեկով Ադրբեջան են համարվում Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ու անգամ Երևանը. քարտեզագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1919-1920 թվականների Ադրբեջանի քարտեզներից մեկով այդ տարածքի մաս են կազմել նաեւ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի մարզը մասնակի եւ անգամ Երևանից մի հատված: Այդ մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քարտեզագիր Շահեն Շահինյանը:

Ինչպես հայտնի է, երեկ Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցը հրապարակել է, թե Ադրբեջանը Հայաստանից ինչ 5 հիմնական պահանջ ունի: Դրանք հետևյալն են.

ԼՂ պաշտպանության բանակի լուծարում

ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

Միջանցք Հայաստանի տարածքով

Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)

Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան