Armenia

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 60 հազար բժշկական հավաքածուներ, 230 հազար հատ պաշտպանիչ պարագաներ. Առողջապահության նախարարության ծախսերը

ՀՀ Ազգային ժողովը ներկայացրել է 2020 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին ամփոփ տեղեկատվություն: Նկատենք, որ հաշվետվության մեջ արձանագրվում է, որ ամբողջ աշխարհը շարունակում է կրել համավարակի արագ տարածման բացասական հետեւանքները: Այս պայմաններում հատկանշական է, որ զգալի անկում է կանխատեսվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների համար, որի էական բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա անխուսափելի է։

Այսպիսով, ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով. 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել էր 179 ծրագրերի իրականացում 46 պետական մարմինների պատասխանատվության ներքո: Փաստացի միջոցներ են օգտագործվել նախատեսված ծրագրերից 168-ի շրջանակներում: Ծրագրերի շրջանակներում նախատեսված 877 միջոցառումներից ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել են 698-ը կամ 79.6%-ը: 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 82.6%-ը: Շեղումը կազմել է 161.2 մլրդ դրամ, որը հիմնականում արձանագրվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, ՀՀ պաշտպանության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի եւ ՀՀ առողջապահության նախարարությունների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերում:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ 2020 թվականի առաջին կիսամյակում կատարվել է պետական բյուջեի 8 ծրագիր՝ նախատեսված 11-ի փոխարեն: Ծախսերը կազմել են շուրջ 7.7 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 56.3%-ը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 2 մլրդ դրամ՝ ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովման նպատակով, որը կազմել է կիսամյակային ծրագրի 85.8%-ը: 2019 թվականի առաջին կիսամսյակի համեմատ՝ ՀՀ Ազգային ժողովի ծախսերը նվազել են 5.4%-ով կամ 112.1 մլն դրամով: Իսկ, ահա, ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման նպատակով ձեռք է բերվել 60000 բժշկական հավաքածուներ, 230.000 հատ պաշտպանիչ բժշկական պարագաներ, կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով 102 հատ առողջապահական սարքեր։

Ամբողջությամբ օգտագործվել են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ հանրային առողջապահական ծառայությունների համար նախատեսված միջոցները, որոնք կազմել են 842.3 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ տվյալ ծրագրի ծախսերն աճել են 9.9 անգամ կամ 8.3 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված միջոցառումների ֆինանսավորմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.

Football news:

Lampard on 0:2 with Liverpool: a Serious mistake by Kepa. Without red and with a penalty scored, it would have been 1-1
Mane on Kepa's mistake: Knew he would have few options when he got the ball. He made a mistake, I scored
Will bale be revived at Tottenham?
Tiago broke the Premier League record with 75 assists per half - time-more than any Chelsea player in the entire match
Kroos on captains: Ramos is the best possible option
This is the first time Jorginho has not scored a penalty for Chelsea. Allison hit the first 11-yard shot for Liverpool
Mane scored twice for Chelsea at Stamford bridge. Only Coutinho and McManaman were able to do this