Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են սկսում. նոր գործողություններ՝ Իրանի հետ սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները վարժանքներ են սկսել երկրի հարավային սահմանների մոտ։ Զորավարժություններն անցկացվում են 2022 թվականի մարտական ​​պատրաստության պլանի համաձայն, դրանք ղեկավարում է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզաեւը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ զորավարժությունների հետագա փուլերում հատուկ նշանակության ստորաբաժանումները կկատարեն մի շարք առաջադրանքներ՝ համագործակցելով իրենց աջակցող ռազմաօդային ուժերի եւ հրթիռային եւ հրետանային զորքերի ստորաբաժանումների հետ։ Զորավարժությունները, որոնք անցկացվում են տարբեր տիպի զորքերի անձնակազմի, ռազմական և հատուկ ինժեներա-սակրավորային տեխնիկայի, ինչպես նաև ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ, ընդգրկում են Բաքու քաղաքի, Աստարայի, օկուպացված Ջրականի (Ջաբրայիլ) և Իմիշլիի շրջանների տարածքները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան