Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ից անմիջապես հետո Փաշինյանը մեկնում է Ֆրանսիա. ինչ հանդիպումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ այսօր երեկոյան Ելիսեյան պալատում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հանդիպումը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նկատենք՝ Փաշինյանը Ֆրանսիա է մեկնում ԱՄն-ից անմիջապես հետո, որտեղ նաեւ ելույթ է ունեցել եւ խոսել Ադրբեջանի գործողությունների եւ այլ երկրների արձագանքի մասին։

ԱՄՆ-ում Փաշինյանը նաեւ մեծ թվով հանդիպումներ էր ունեցել, որի առանցքային թեման Հայաստանի սահմանների իրավիճակն էր։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կարևորել է տեղի ունեցածի վերաբերյալ Միացյալ Նահանգների հստակ դիրքորոշումներն ու գնահատականները։ Հայաստանի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ:

Պետքարտուղարին իր հերթին ընդգծել է ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, «այդ թվում` ԼՂ ժողովրդի համար»։ Ի դեպ, Բլինքենի օգտագործած «ԼՂ ժողովուրդ» ձևակերպումը չի վրիպել փորձագետների ուշադրությունից։ Բանակցային գործընթացի վերաբերյալ հակասական գնահատականների ֆոնին նրանք կարևորել են ԱՄՆ պետքարտուղարի կողմից հենց այս ձևակերպման ընտրությունը։

Այժմ էլ Փաշինյանը մեկնում է Ֆրանսիա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.