ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ունեցած հարցազրույցի ժամանակ, ըստ էության, հայտարարեց, որ ձեռքերը վերջնականապես լվանում է Արցախից: Տեսակետն Արցախի Ազգային ժողովի «Ադարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանինն է:
Ըստ նրա՝ Փաշինյանը վերջերս ունեցած հարցազրույցի ժամանակ հայտարարեց՝ Հայաստանի իշխանություններն այլևս որևէ առնչության չունեն Արցախի հետ, ավելին՝ Ադրբեջանն ու Հայաստանը փոխադարձաբար պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղի հարցի հիմնական շահառուն էլ պետք է Արցախի ժողովուրդը լինի՝ ընտրված ներկայացուցիչների միջոցով:

Պատգամավորը վստահ է, որ Փաշինյանի վերոնշյալ մտքերը հաստատելու եկան նրա թիմակիցներն ու armtimes.am-ում տպագրված լուրը, ինչից ենթադրել կարելի է, որ Արցախում արցախցիները սոսկ ապրելու իրավունք են ունենալու:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերին, որում տեղ է գտել Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելու հանգամանքը, ապա Մետաքսե Հակոբյանն ընդգծում է՝ Արցախն Ադրբեջանի կազմում՝ այն էլ առանց որևէ կարգավիճակի, պատկերացնելը սարսափելի է:

Սևակ Վարդումյան


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր