Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզինն էժանացել է. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 9-ի տվյալներով՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.29 դոլար: Բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են նաեւ մեր հանրապետությունում: Հայաստանյան որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 350 դրամով, պրեմիումը՝ 370 դրամով:

Այս շուկայում գնանկում արձանագրել է նաեւ Հայաստանի վիճակագրական կոմիտեն, ըստ որի՝ նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի՝ 11.3, դիզելային վառելիքի՝ 7.2 տոկոս գնանկում:

Իսկ ահա նախորդ տարվա դեկտեմբերին 2021 թվականի դեկտեմբերի համեմատ բենզինն էժանացել է 14.8 տոկոսով, դիզելային վառելիքը թանկացել` 13.7 տոկոսով:

Բենզինի գնի նվազման պատճառներից մեկը նավթամթերքի համաշխարհային շուկայում գրանցված անկումն է: Մասնագետների խոսքերով, մեր հանրապետությունում բենզինի ցածր գինը դեռ կպահպանվի, չի բացառվում, որ այն առաջիկայում էլ ավելի էժանանա:

Ս.Հ.