Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլոր մայրերը կստանան երեխայի խնամքի նպաստ․ նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն առաջարկում է 2023 թվականի հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլորին՝ անկախ աշխատելու կամ չաշխատելու, գյուղում կամ քաղաքում ապրելու հանգամանքից։ Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաեւ երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող եւ փաստացի բնակվող ծնողին անկախ աշխատելու հանգամանքից:

Առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ առաջարկվում է աջակցությունը հասանելի դարձնել մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքով զբաղված բոլոր ծնողներին՝ անկախ նրանց աշխատելու կամ գյուղաբնակ լինելու հանգամանքից: Քանի որ խնամքի արձակուրդում գտնվող ծնողը կորցնում է իր եկամտի մասը, նպատակահարմար է խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար խնամքի նպաստի չափը սահմանել ավելի բարձր:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում, վարձու աշխատողների եւ գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղաբանկ ծնողի դեպքում՝ նաեւ եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նաիրա Հովհաննիսյան