Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հույս ունենք, որ այս անգամ գործնական քայլեր կձեռնարկվեն. Արցախում սպասում են Հաագայի դատարանի որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաագայի դատարանն ընդդեմ Ադրբեջանի գործով առաջիկա շաբաթների ընթացքում որոշումը կկայացնի:
Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել 40-օրից ավել փակ Լաչինի միջանցքը:

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը նշեց, որ Արցախում սպասում են Հաագայի որոշմանը, հույս ունեն, որ այն դրական արդյունք կտա:

«Հույս ունենք, որ այս անգամ գործնական քայլեր կձեռնարկվեն, և դրանք տեսանելի կլինեն մեզ համար: Միանշանակ, ընդունում ենք, որ միջազգային հանրության քայլերը հայտարարություններից այն կողմ չեն անցել, բայց, հաշվի առնելով, որ այս անգամ դատական գործընթաց է, կարող է գործնական քայլեր լինեն, որոնք կպարտադրեն Ադրբեջանին բացել միջանցքը»,-ասաց Գալստյանը:

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը գրեթե 2 ամիս է, ինչ փակ է:

Քրիստինա Մուշեղյան