Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է խոսել Գեղամ Մանուկյանը ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ ԱԱԾ-ում իր հարցաքննության եւ սպասվող մեղադրանքի մասին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» գրել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին մեղադրանք առաջադրելու համար խորհրդարան կգա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Մենք գրել էինք, որ նա հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով արած հայտարարությունների համար: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել կամ ազատությունից զրկել հնարավոր է միայն Ազգային ժողովով՝ դատախազի միջնորդության հիման վրա: Ընդ որում՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել էր քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով, ինչը հենց Մանուկյանը հաստատել էր մեզ հետ զրույցում:

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ ԱԱԾ-ում քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու առեղծվածային դեպքով քրեական գործ է հարուցվել, եւ բավականին խիստ է դրվել հարցը՝ պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայի ուժային կառույցներ մոտ: Հիշեցնենք նաեւ, որ երկու քրդերը Հայաստանում 2021 թվականի օգոստոսի 16-ին ապօրինի հատել էին Արաքս գետով անցնող՝ ՀՀ պահպանվող պետական սահմանը:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում