Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Խաչատուր Քոքոբելյանի հոր անհետացման գործով ձերբակալվածների թիվն ավելանում է. որ երկրում են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի անhետացման գործով ձերբակալվածների շղթան ավելանում է: Մեզ հասած լուրերի համաձայն, ձերբակալվաներից երկուսը գտնվում են Իրանում եւ միջազգային կառույցների եւ Իրանի իրավապահների շնորհիվ կարողացել են նրանց հայտնաբերել այնտեղ եւ ձերբակալել:

Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն, ես մեկ անձ կա արտերկրում ձերբակալված: Ասել է թե՝ գործով ոչ թե հինգ անձ է ձերբակալվել, ինչպես հայտարարել էր Խաչատուր Քոքոբելյանը, այլ 6 անձ կա ձերբակալված:

Այսօր ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի առևանգման փաստով  ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից այստեղ եւ երկուսն էլ՝ արտերկրում։ Խաչատուր Քոքոբելյանը հայտնել էր, որ տվյալ անձանց ո´չ ինքը, ո´չ էլ իր ընտանիքի անդամները չեն ճանաչել և որևէ առնչություն երբևէ չեն ունեցել:

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը գրել էր, որ Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի անհետացման դեպքով քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկելու հատկանիշներով, ասել է թե՝ սպանության հատկանիշներով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք․Մ․