ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի լույս 31-ի գիշերը պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ոստիկանները Աշտարակ-Եղվարդ խճուղում ստուգել են 41-ամյա տղամարդու վարած մեքենան։ Տրանսպորտային միջոցում ատրճանակ հայտնաբերվեց, իսկ վարորդի պայուսակում՝ ևս մեկ ատրճանակ ու փամփուշտներ։

Արագածոտնի պարեկները ստուգել են նաև վարորդի սթափությունը։

Պարզվել է, որ նա ոչ սթափ վիճակում է։ Աղձք գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր