Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրենքով գող» Զապի խառնվելն ու իրավապահների որոշումը. ինչ ավարտ ունեցավ Սերգեյ Բագրատյանի որդու կողմից ծեծկռտուքի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու ՝ Շանթ Բագրատյանի միջադեպով գործը ուշագրավ ավարտ ունեցավ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը կարճել է ԱԺ պատգամավորի միջադեպի քրեական գործը:

Ահա, թե ինչպես են մաքրվուվ իշխանական պատգամավորների որդիների մասնակցությամբ միջադեպերը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի Մայիսի 15-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանում ծեծկռտուք էր եղել: Մասնաավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել եւ միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը:

Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ խառնել են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ»-ը, որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր: Ավելին, ArmLur.am-ը զրուցել էր ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ: