Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ իրավիճակ Ավետ Բարսեղյանի աներոջ տան թալանի գործով. կա կալանավորված է. որտեղ են ոսկեղենն ու 30 հազար դոլարը

Ապրիլի 12-ին, առանձնակի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 58-ամյա Աբրահամ Ք-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայմաններում մտել են իր տուն և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։

Աբրահամ Ք-ն հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի կնոջ հայրն է, իսկ գողը կամ գողերը տանից հափշտակել են մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։

Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները պնդում են, որ գողության դեպքը բացահայտված է, եւ գործը դատարանում է, իսկ ահա մեադրյալի աթոռի է հայտնվել Սևակ Բաբայանը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի ապրիլի 12-ին ժամը 19:00-ից մինչև 23:30-նն ընկած ժամանակահատվածում, ուրշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Դանիել Վարուժանի փողոցի Աբրահամ Հակոբի Քաթաբյանին պատկանող 32 տուն, 1-ին հարկում գտնվող հյուրասենյակի սեղանից վերցրել է 180.000 ՀՀ դրամ արժողությամբ կանացի ոսկյա մատանի, տանից Մայքլ Քորս ապրանքանիշի 50.000 ՀՀ դրամ արժողությամբ կանացի պայուսակ ապա տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով 2-րդ հարկի ննջասենյակի պատի մեջ ներկառուցված մետաղյա պահարանի դուռը, գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափերով 20.000.000 ՀՀ դրամ գումար, 14.000.000 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար, ընդհանուր 350 գրամ, 7.500.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր՝ Աբրահամ Քաթալյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 42.325.900 ՀՀ դրամի գույքային վնաս:

Սակայն ուշագրավն այն է, որ Բաբայանը պնդում է, որ ինքը հափշտակության հետ կապ րունի եւ առհասարակ այն առանձնատուն չի մտել, ուստի հափշտակության մասին խոսք լինել չի կարող: Այս իրավիճակը ցույյց է տալիս մեկ բան, որ ենթադրյալ գողություն անողը չի ընդունում մեղադրանքը, նրա տանը խուզարկություն են իրականացրել և չեն հայտնաբերել որեւէ բան, ուստի իրավիճակը ենթադրում է, որ 30.000 ԱՄՆ դոլար, ընդհանուր 350 գրամ, 7.500.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, 180.000 ՀՀ դրամ արժողությամբ կանացի ոսկյա մատանի, տանից Մայքլ Քորս ապրանքանիշի 50.000 ՀՀ դրամ արժողությամբ կանացի պայուսակը չկա:

Քնար Մանուկյան