Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորական կացարանի հրդեհի գործով ծնողները ևս կհարցաքննվեն. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը առաջիկայում հարցաքննության է հրավիրելու հունվարի 19-ին Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողնբերի ծնողներին: Նախաքննական մարմինը լսելու է նաեւ ծնողներին:

Նշենք, որ 15 զինվորներին կյանքից զրկելու գործով սպան բանավոր ցուցմունք էր տվել, սակայն գրավոր ցուցմունք տալուց հրաժարվել էր՝ պահանջելով իրեն տրամադրել պաշտպան: Ըստ էության՝ այսօր պաշտպանի ներկայությամբ կիրականացվի հարցաքննությունը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 25-ին որոշում էր կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), եւ հունվարի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն կալանավորվեց, ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ն եւս կալանավորվել է :Այժմ քննարկվում է սպայի հարցը :

Քնար Մանուկյան