Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տիգրան Ուլիխանյան. Ի՞նչ կանեի, եթե ես լինեի վարչապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Տիգրան Ուլիխանյանի ՖԲ գրառումը.

Կառավարությունը քաղաքացիներին չի կարող զերծ պահել բոլոր ռիսկերից, և այդպիսի պահանջ դնելը կառավարության առջև արդար չէ։ Բայց Կառավարությունը կարող է և պարտավոր է իր իմացած ռիսկերի մասին տեղյակ պահել քաղաքացիներին (թույլատրելիության սահմանում)։

Ի՞նչ կանեի, եթե ես լինեի Վարչապետ.

Տեսչական և այլ վարչարարություն իրականացնող բոլոր մարմիններին կհանձնարարեի, որ որևէ տարածքում անվտանգության որևէ բաղադրիչի (հիգիենիկ, հրդեհային և այլն) հայտնաբերման դեպքում, ոչ միայն վարչական ակտ կազմվի, այլ այդ մասին կարմիր գույնի մեծ տեղեկատվական ցուցանակ տեղադրվի վտանգի խոցման գոտու պարագծով, բոլոր մուտքերի մոտ (այս ցուցանակը ինքնակամ հանելու կամ վնասելու գործողությունը Քր. Օր.-ով սահմանել, որպես ծանր հանցագործություն)։

Սա կլուծի 2 խնդիր`
ա` մարդիկ տեղեկացված կլինեն ռիսկի մասին և դրանով կկիսեն հետևանքի համար պատասխանատվությունը,
բ` այդ ցուցանակը հանելու համար մասնավոր անձինք ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԻՑ դրդված հնարավորինս ամեն ինչ կանեն օր առաջ այդ ցուցանակը հեռացնելու համար, պետության լրացուցիչ վարչարարության անհրաժեշտությունը կնվազի։