Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տոկաեւ․ Մոսկվան «Ադրբեջանի» իսկական մայրաքաղաքն է

Հայերին կովկասյան ցեղերի շարքին դասելու ՀՀ վարչապետի փորձին, որ այսպես կոչված «Ադրբեջանի» միջազգային ճանաչման ռուսական ծրագրի մաս է, միանում են թյուրքական մի շարք երկրներ։ Դրանց թվում է Ղազախստանը, որի ղեկավար Տոկաեւը, հիշեցնենք, Փաշինյանի եւ Պուտինի ներկայությամբ շնորհավորեց Ալիեւին Հայաստանի հանդեպ «պատմական հաղթանակի» առթիվ

Գտնվելով այսպես կոչված «Ադրբեջանի» գոյության հիմնավորումների ծիրում, Տոկաեւի կառավարությունը դիմեց ճիշտ հասցեով՝ Մոսկվա։ Ըստ զլմ-ների, Մոսկվայում Ղազախստանի դեսպանատունը Մոսկվայում Բաքվի դեսպանատանը փոխանցած դիվանագիտական նոտայում ցավակցել է «Ադրբեջանին»՝ Թեհրանում Բաքվի դեսպանատան դեմ զինված հարձակման կապակցությամբ։ Նոտայում նշվում է, որ խաղաղ մարդկանց դեմ ցանկացած հարձակում, այդ թվում արտերկրում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող, հակասում է միջազգային իրավունքի ու մարդկային բարոյականության նորմերին։

Նշենք, որ այսպես կոչված «Ադրբեջանը» նախ ծնվել է ռուսական կայսրության բանակի Գլխավոր շտաբի եւ ԱԳՆ ղեկավարության գլուխներում՝ իբրեւ հակահայ եւ հակաիրանյան նախաձեռնում։ Դա 20-րդ դարի հենց սկզբում էր՝ մինչ այդ Ադրբեջանը պարսկական նահանգ էր բոլորովին այլ տեղում։ Անմիջապես սանձազերծվեց 1905 թ․ հայերի կոտորածը Բաքվում։

Ցավով պիտի նշենք, որ այսպես կոչված «Ադրբեջանի» միջազգային հիմնավորման ծրագրի գլխավոր դերակատարը Հայաստանն է։ Երկրի կառավարման մեջ 2018-ին ներդրված քաղաքացի Փաշինյանի միջոցով իրականացվում է «Ադրբեջանի» արդեն չորսուկես տարի տեւող շուրջօրյա ջատագովումը։