Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տրանսպորտային ծառայությունների սակագները բարձրացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վիճակագրական կոմիտեն բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում սակագների աճ է արձանագրել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա մայիսին ապրիլի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում գրանցվել է 0.8 տոկոս աճ: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ սակագներն աճել են 4.8 տոկոս: Օրինակ, տրանսպորտային ծառայությունների սակագները մայիսին ապրիլի համեմատ բարձրացել են 5 տոկոսով, ինչը պայմանավորվել է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 14.6 տոկոս աճով:

Հանրապետության բոլոր քաղաքներում մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.5-1.0 ըոկոս գնաճ, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է Գավառ քաղաքում: Երեւանում ծառայությունների սակագներն աճել են 0.8 տոկոսով:

Ս.Հ.