Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ցավը ճղճղան չի լինում։ Ծնողները թող իրենց նորմալ պահեն»․ ՔՊ-ական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ծնողները թող իրենց նորմալ պահեն։ Եռաբլուրը մենակ էդ ծնողներինը չի»,-այսօր այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ արձագանքելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք ճիշտ է, որ «Եռաբլուր»-ում մեծ թվով ոստիկաններ են կուտակված, եւ նրանք թույլ չէին տալիս զոհված զինվորների ծնողներին մոտենալ պաշտոնյաներին։

«Ծնողները թող նորմալ պահեն․․․ ցավը ճղճղան չի լինում։ Ես էլ երկու կորուստ ունեմ, բայց ձայն չեմ հանում, որովհետեւ հայրենիքի համար է պետք եղել»,-ասաց Ասլանյանը։

Նշենք, որ վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են գտնվում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ, որոնք մտադիր էին այսօր թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխող թիմի այլ պաշտոնյաների մուտքը «Եռաբլուր»։ Սակայն պանթեոնում եւ դրա հարակից տարածքում վաղ առավոտից  նաեւ մեծ թվով  ոստիկանական ուժեր էին կենտրոնացված, տեղակայված էին կարմիր բերետավորներ։ Նրանք պահպանում էին Փաշինյանի անվտանգությունը։

Այսօր Ազգային բանակի օրվա առթիվ պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ