Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ցավոք, վերջերս մենք տեսանք նաև Լեռնային Ղարաբաղում լարվածություն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում. Փաշինյանը՝ Պուտինին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Բիշքեկում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մենք վերջերս հանդիպեցինք Երևանում, որտեղ Դուք, կարծում եմ կհամաձայնեք, հաջողությամբ անցկացրիք ՀԱՊԿ գագաթնաժողովը: Եվս մեկ անգամ շնորհակալություն այն մթնոլորտի համար, որ Դուք ստեղծել էիք՝ մեծ թվով մեզ համար կարևոր հարցերի բաց քննարկման համար: Այսօր հանդիպում ենք այստեղ: Մենք, ինչպես միշտ, օգտագործում ենք բանակցությունների համար այսպիսի երկկողմ ձևաչափեր:

Եվս մեկ անգամ կցանկանայի ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը մնում է առաջատար առևտրային-տնտեսական գործընկեր (Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 30 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին) և ամենառաջատար ներդրողներից մեկը, թերևս անգամ հիմնական ներդրողը՝ ներդրումների 40 տոկոսով: Ընթացիկ տարվա առաջին տասը ամիսներին ապրանքաշրջանառությունը կազմել է 67 տոկոս: Դա շատ լուրջ, շատ, դրական ցուցանիշ է:

Այնուամենայնիվ, միշտ հարցեր կան, և ես ուրախ եմ նման հնարավորության համար՝ հանդիպելու Ձեզ հետ»,-ասել է Պուտինը:

Իր հերթին Փաշինյանն ասել է.

«Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրովիչ:

Այսօր մենք անցկացրինք բավականին հաջող, կառուցողական նիստ, և փաստացի տնտեսական հարցերի ամբողջ շրջանակը մենք արդեն քննարկել ենք՝ և՛ նեղ կազմով, և՛ ընդլայնված կազմով:

Դուք արդեն խոսեցիք մեր փոխադարձ շրջանառության աճի մասին, որն իսկապես տպավորիչ է: Ես հույս ունեմ, որ Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների բարելավմամբ կհաջողվի պահպանել այն դինամիկան, որ արդեն գրանցվել է:

Իհարկե, մենք շատ հագեցած օրակարգ ունենք: Ես համոզված եմ, որ մենք այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային հարցեր: Մեզ մոտ, ցավոք, տարածաշրջանում իրավիճակը մնում է լարված, և ես ցանկանում եմ նշել, որ մեր տարածաշրջանում գլխավոր հարցը, իհարկե, մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավորումը:

Ցավոք, վերջերս մենք տեսանք նաև Լեռնային Ղարաբաղում լարվածություն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Ես վստահ եմ, Դուք տեղեկացված եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղում շատ մեծ մտավախություններ կան այդ հարցի շուրջ: Իհարկե, մենք միշտ քննարկում ենք այս հարցերը: Ես հույս ունեմ, որ այսօր մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարևոր հարցերը»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ