Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ծառատունկ՝ մեծ անտառ ստեղծելու նպատակո

Ճանապարհի դժվարությունները դառնում են աննկատ, երբ թիմակիցդ կողքիդ է։ Ակբայականները միմյանց թև-թիկունք, ձեռք ձեռքի բարձրացել են Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բարձունքները՝ ծառատունկ իրականացնելու նպատակով:

Ջրաշենում Ակբա բանկի թիմը տնկել է վայրի խնձորենիներ ու սոճիներ՝ ավելի լավ շրջակա միջավայր և ավելի մեծ անտառային ծածկույթ ունենալու ցանկությամբ։

Բանկից հայտնում են՝ անտառների վերականգնման աշխատանքը, բնության հետ կապի ստեղծումը և կենսաբազմազանության պահպանությունը միավորել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանն ու Ակբա բանկին։

Անտառվերականգնման նպատակով ստեղծված «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության տնկարաններում սերմերից աճեցվում է 15 տեսակի ծառ՝ կաղնի, թխկի, սոճի, կեչի, վայրի խնձորենի, տանձենի...։

«Մեր կարևոր արժեքներից մեկը փոխօգնությունն է ու այստեղ հասնելն էլ փոխօգնության սկզբունքով էր։ Միմյանց օգնելով կարողացանք հաղթահարել այս դժվար ճանապարհը: Փոխօգնությունը բանկի հիմնարար արժեքներից մեկն է, որն այսօր ևս արտացոլվեց»,- նշում է Ակբա բանկի Տաղանդների ներգրավման թիմ լիդեր Անի Պողոսյանը:

«Տնկում ենք վայրի խնձորենիներ, սոճիներ: Անտառներն են երկրի թոքերն ու, որքան շատ լինեն անտառներն ու կանաչ տարածքները, այնքան ավելի առողջ կլինի մեր մթնոլորտը»,- նշում է Ակբա բանկի Մանրածախ բիզնեսի պրոդուկտների կառավարման թիմ լիդեր Մարիաննա Հովհաննիսյանը:

«Մենք ուզում ենք անտառ ստեղծել։ Տնկելուց հետո պետք է այն խնամել և շատ ուրախ ենք, որ ընկերությունները, ինչպես Ակբա բանկն է, օգնում են անտառների մեծացման հարցում: Այժմ Ակբա բանկը միացել է մեզ, որ միասին անտառ ստեղծենք»,-նշում է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանը:

Տարիներ անց Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բարձրունքներում կլինի սաղարթախիտ անտառ, որտեղ Ակբայականներից յուրաքանչյուրն իր տնկած ծառը կունենա։

Մանրամասն՝ տեսանյութում: