Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վարազդատ Հարությունյան. Քաղաքական զգայուն թեմաներով բոլոր գործերը մակագրվում են կամ դատավոր Մնացական Մարտիրոսյանին, կամ Ֆարխոյանին

«Հայաստանի Հանրապետությունում ներպետական  բոլոր մեխանիզմները, որոնք կոչված են փոխզսպելու միմյանց, որոնք կոչված են իրագործելու սահմանդրությամբ ու օրենքներով սահմանված երաշխքիները, երբ մարդը հայտնվելով պետությսան ռեպրեսիվ մեքենայի դեմ, կունենա մինիմալ հնարավորություն պաշտպանվելու, ըստ էության չեն գործում»,-հայտարարեց Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը։

Նրա խոսքով, այդ մեխանիզմները չեն գործում, երբ քաղաքական իշխանությունը նպատակադրվել է անձին բանտարկեռլ։

«Ընդ որում, բանտարկել ասելով մենք մենք ի նկատի չունենք ազատազրկման ձևով պատիժ նշանակելը, այլ առաջին հերթին կալանավորումը։ Այն բազմաթիվ գործիչների դեպքում կիրառվում է որպես պատիժ։ Գործող իշխանությունները, հույսը չդնելով վերջնական դատական ակտի հիման վրա հնարավոր ազատազրկմամբ պատիժ նշանակելու վրա, կալանավորումը կիրառում են որպես պատիժ։ Դրա համար ստեղծվել են բոլոր բարենպաստ պայմանները»,-ասաց նա «Մարդու իրավունքներն ու  քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկմանը՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի մոտ դատավորների մասնակցությամբ կալանավորումների վերաբերյալ քննարկումը։

Հարությունյանի խոսքով, հենց այդ քննարկումից հետո կալանավորումների պահովման գործին լծվեցին դատավորները, այդ պատճառով ԲԴԽ նախագահ նշնակվեց Գագիկ Ջհանգիրյանը, ստեղծվեցին կալանքի դատարանները, որտեղ քաղաքական գործերով անխափան աշխատում են բոլոր դատավորները։

Փաստաբանը նկատել է, որ քաղաքական զգայուն թեմաներով բոլոր գործերը մակագրվում են կամ դատավոր Մնացական Մարտիրոսյանին, կամ Ֆարխոյանին։

«Այնքան օրգինալություն չունեցան, որ մեզ սխալ հանելու համար Չալաբյանի գործը մակագրեին ոչ թե Մնացական Մարտիրոսյանին, այլ Ֆարխոյանին։ Առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են այս դատավորները։ Ստացվում է, որ նրանք անխափան պատվեր են կատարում։ Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ Մնացական Մարտիրոսյանի որոշումից զարմացած էր ողջ իրավաբանական հանրույթը, նույնիսկ դատախազն առաջարկել էր որպես խափանման միջոց կիրառել գրավը»,-ասաց պաշտպանը՝ հիշեցնելով, որ դատարանը բոլոր միջնորդությունները թողել է առանց քննարկման։

Հարությունյանի խոսքով, դատավոր Մարտիրոսյանը Չալաբյանին կալանավորելու որոշման մեջ որպես հիմնավորում  գրել է, առկա է բարձր հավանականություն, որ Ավետիք Չալաբյանը մնալաով ազատության մեջ կխոչընդոտի ապացուցողական գործողություններին։

«Այդքանը։ Իրավաբանները գիտեն, որ դա ոչինչ չի նշանակում, փաստական տվյալներ չկան»,-ասաց Հարությունյանը։

Հարությունյանն ասաց՝ դատավոր Մարտիրոսյանը շատ հաճախ ստանձնում է դատախազի դերն ու դատախազին մատնում անգործության՝ հիմնավորելով այն փաստերը, որը պետք է անի դաախազը։