Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վարչապետ․ «Կամուրջը մի պահ երեւում է, հետո չի երեւում․ պետք չէ խնայել ծառերը, կտրեք, որ հուշարձանը երեւա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կառավարության այսօրվա նիստում ճանապարհաշինական խնդիրները քննարկելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հուշարձանների պահպանության ու բարեկարգման խնդրին: «Այս թեմայի հետ կապված ուղղակի առնչություն չունեցող մեկ դիտարկում, որովհետեւ Ստեփանավան-Ագարակ-Յաղդան ճանապարհի մասին է խոսքը: Դա Ստեփանավանից դեպի Ալավերդի, Օձուն տանող ճանապարհն է: Ասածս վերաբերում է հենց այն հատվածին, որտեղ նորոգում է տեղի ունենում: Վերջերս այդ ճանապարհով անցնում էի եւ նկատեցի, որ ճանապարհին կա բավական հին կամուրջ եւ երթեւեկելիս, օրինակ, այդ կամուրջը մի պահ երեւում է, հետո հաջորդ պահին անցնում է ծառերի հետեւը: Սա այն դեպքն է, որ պետք է չխնայել եւ ծառերը կտրել, մի փոքր այլ տեղում կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, որովհետեւ դա ճարտարապետական հուշարձան է, եւ ի վերջո, ճանապարհի բովանդակությունը եւ էսթետիկան ամբողջությամբ փոխում է»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ լուսավորությունն էլ ցավոտ թեմա է, եւ այս ոլորտներում աշխատելիս պետք է հաշվի առնել, որ լուսավորություն չի նշանակում լույս կախել․ «Հուշարձանի լուսավորությունն առանձին ոլորտ է. գոյություն ունի լույսի դիզայն, լույսի դիզայներ, եւ մենք պետք է անպայման ամեն ինչ, ինչ անում ենք, անենք պրոֆեսիոնալ մակարդակի: Որովհետեւ շատ դեպքերում լինում է, որ գումար ենք ծախսում, փաստաթղթերում ֆիքսում ենք, որ ծախսեցինք, արեցինք, հետո ուզում ենք գնալ, իմանալ՝ արդյունքում ինչ ենք ստացել, տեսնում ենք, որ միջակ ինչ-որ բան ենք ստացել: Կարծում եմ՝ էլի ստանդարտի խնդիր է: Ինչպես որ երկար քննարկեցինք, եկանք եզրակացության, որ դպրոց, մանկապարտեզ, բժշկական կենտրոն կառուցելիս հին գույքը նոր շենք պետք է չմտնի, այդպես էլ պետք է ինչ անում ենք, անենք հնարավորինս ամենաբարձր մակարդակով: Եվ դա միայն ամբիցիայի հարց չէ: Դա նախ ներդրման էֆեկտիվության հարց է եւ հետո, այսպես ասած, հարակից էֆեկտների ապահովման հարց է, որովհետեւ տուրիզմ կա, տնտեսություն կա, ի վերջո, տրամադրություն կա: Այդ ամեն ինչը պետք է պարտադիր հաշվի առնել: Նկատի ունեմ՝ երբ ճանապարհ ենք նորոգում, օրինակ, լավ կլինի, որ մեխանիզմ ունենանք, տեսնենք՝ այդ ճանապարհին զուգահեռ ինչ պատմական կամ ոչ պատմական հուշարձաններ կան, որոնք 30 տարի առաջ դրվել են, բայց այս ընթացքում չեն նորոգվել, զուգահեռ այդ գործողություններն էլ անենք: Մեր ծրագրային, տեխնիկական առաջադրանքների համատեքստում գուցե կարելի է նաև այսպիսի առաջադրանք դնել և այն լուծել՝ տուրիզմի կոմիտեի կամ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ»։

Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ արձագանքելով՝ նշեց՝ դրանով կզբաղվի, ապա անդրադարձավ մեկ այլ կամրջի. «Երեկ Տավուշի մարզպետի հետ Իծաքար-Գանձաքար ճանապարհներն էինք դիտարկում, այնտեղ հին կամուրջ ունենք, որն իսկապես հուշարձան է։ Որոշել ենք՝ կողքին կառուցելու ենք նոր կամուրջ, որը կդառնա երթեւեկելի, իսկ այդ կամուրջը կպահպանենք որպես հուշարձան»։

Փաշինյանն էլ հավելեց՝ այդտեղ պետք է այնպես անել, որ պատշաճ հեռավորություն լինի, որպեսզի հուշարձանը որեւէ ձեւով չմթագնի։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ