Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վարչապետին քննադատած քննիչը պարտվեց դատարանում. իշխանությունների դեմ արտահայտվելու հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր,. որ ՀՀ ՔԿ Սևանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանը դիմել է ՀՀ վարչական դատարան ՝դատի տալով ՀՀ քննչական կոմիտեին:

Ինչպես հայտնի է, անցած տարի աշխատանքից ազատվել էր ՀՀ ՔԿ Սևանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանը: Վերջինիս ազատել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում իշխանությունների դեմ արտահայտված անձանց գրառումները կիսվելու համար: ՀՀ ՔԿ Սևանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանի ազատման գործով զարգացումներ են տեղի ունենում:

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Հովսեփ Սարգսյանը հայտնել էր , որ ինքը տեղեկություններ ունի, թե քննիչների գործողությունները մոնիթորինգի են ենթարկում, ասել է, թե ուրվականներ են փնտրում, որ «քննիչ Անդոյի» ճակատագրին արժանացնեն:

Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է քննիչը հայցը: Ի դեպ,  քննիչը պայմանագրային զինծառայող է դարձել եւ ծառայում է բանակում

Քնար Մանուկյան