Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վարդենիսի ոստիկանության շենքի ուղղությամբ նռնակ նետած քաղաքացին կալանավորվեց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ պայթուցիկ սարք նետելու մեջ կասկածվող  քաղաքացին՝ Միխայիլ Հարությունյանը, երեկ դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց: Նրա կինը՝ Կիմա Հարությունյանը, ի նշան բողոքի, այսօր Վարդենիսի ոստիկանության շենքի մոտ բողոքի ցույց էր անում:

Նա պնդում է, որ եթե նույնիսկ ամուսինն է կատարել մեղսագրվող արարքը, ապա դրանում միայն ու միայն ՀՀ ոստիկանությունն է մեղավոր, որ ժամանակին տաք հետքերով չգնաց ու չբացահայտեց 2020 թվականին տեղի ունեցած որդու սպանությունը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրավապահներին կոնկրետ անուններ են տվել, թե ով կարող էր որդուն սպանել, բայց իրավապահներն ասել են, թե ապացույցներ չունեն:

«Հիմա ոնց եղավ, որ մի գիշերում ապացույց գտան, որ ամուսինս է նռնակ նետել, բայց երեք տարվա մեջ որեւէ ապացույց չգտան տղայիս սպանության գործով»,- ասաց Կիմա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ նռնակ նետելու մեջ մեղադրվող տղամարդը այդկերպ վրեժ էր լուծել իրավապահներից որդու սպանությունը չբացահայտելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ